
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը պաշտոնական հանդիպմանը ներկայացել է կոտրած քթով եւ աչքի տակ կապտուկով,- գրում է ABC News-ը: 73-ամյա թագավորը վնասվածքներ ստացել է թագավորական պալատում` բախվելով դռանը:Չնայած դրան` թագավորը նոյեմբերի 22-ին մասնակցել է Սուդանի, Բելգիայի, Մալայզիայի, Հնդկաստանի եւ Կիպրոսի նոր դեսպանների ընդունելության արարողությանը: Հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ է պատահել իր հետ, Խուան Կառլոսն ասել է. “Ահա թե ինչ է պատահում, երբ բախվում ես դռանը”: Ի դեպ սա առաջին նմանատիպ դեպքը չէ Իսպանիայի թագավորի հետ կապված: 1981 -ին լողավազան գնալիս թագավորը բախվել էր ապակե դռանը, որը հարվածից կոտրվել էր: Արդյունքում թագավորը լուրջ վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: