Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինան խնդրել է Միջազգային քրեական դատարանի դատախազին դիմել նախնական վարույթի պալատին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր տալու համար։

Այս մասին հայտնել է Արգենտինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Որպես պատճառ նշվում են այն գործողությունները, որոնք կարող են դիտարկվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:

«Հաշվի առնելով Վենեսուելայի Հանրապետությունում հուլիսի 28-ից ի վեր իրավիճակի վատթարացումը և նոր արարքների կատարումը, որոնք կարող են մարդկության դեմ հանցագործություն համարվել՝ Արգենտինայի Հանրապետությունը ՄՔԴ դատախազին կոչ է անում Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության օրդեր տալ»,- ասված է հայտարարության մեջ։

Կոչ է արվել ձերբակալել նաև Վենեսուելայի կառավարության մյուս առաջնորդներին։

Գրությունը դատախազություն կներկայացվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին։




Լրահոս