
Գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերում երեք անձնական ռեկորդ է սահմանել։
Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն:
«Հերթական անգամ ցուցաբերելով անկոտրում կամք, նա առաջին և երկրորդ մոտեցումներում բարձրացրեց 104 կգ և 108 կգ քաշ ունեցող ծանրաձող:
Երրորդ անգամ Գրետան մոտեցավ 114 կգ քաշով ծանրաձողին և ուժերի գերլարումով գերազանց կատարեց սեղմումը։
Արդյունքում մեր մարզիկը զբաղեցրեց 6-րդ պատվավոր հորիզոնականը: Շնորհավորում ենք բոլորիս այս գերազանց արդյունքի համար»,- ասված է կոմիտեի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Գրետան Փարիզ-2024-ի պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճած առաջին հայ պարածանրորդն է: