«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տելեգրամ»-ը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգության համար:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր տնօրինության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Ես երբեք չեմ վախեցել և այժմ ուղիղ ասում եմ ՝ «Տելեգրամ»-ը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։ Ես դա բացարձակապես ուղիղ եմ ասում, և մենք դա նույնիսկ փաստաթղթերով ենք ասել»,- հայտարարել է նա։

Բուդանովը նշել է, որ հետազոտությունները հաստատում են, որ «Տելեգրամ»-ը դարձել է ուկրաինական հասարակության տեղեկատվության հիմնական աղբյուրը։ Միևնույն ժամանակ, հետախուզության գլխավոր վարչության ղեկավարը ասել է, որ չի աջակցում Ուկրաինայում դրա փակմանը։

«Ես այն փակելու կողմնակից չեմ. Սա, ի դեպ, բավականին դժվար է անել, բայց հնարավոր է։ Ես կողմնակից եմ բոլոր այս ալիքների «ֆիզիկականացմանը»։ Եթե ցանկանում եք լուսաբանել լուրերը, խնդրում ենք գրանցվել»,- ասել է Բուդանովը։




Լրահոս