Ոստիկան է սպանվել, մյուս ոստիկանը վիրավոր է. մանրամասներ՝ Արմավիրի կրակոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ոստիկան է սպանվել, իսկ մյուս ոստիկանը վիրավոր է:

Արմավիրի ոստիկանության օպերատիվ բաժնի աշխատակիցները տեղեկություններ են ստացել կրակոցների մասին և շտապել են դեպքի վայր:

Արդյունքում, դեպքի վայրում տեսնելով ոստիկաններին, միջադեպի մասնակիցները կրակել են ոստիկանների ուղղությամբ,ինչի արդյունքում մեկ ոստիկան սպանվել է, իսկ մյուսը վիրավոր է:

Նշենք նաև, որ սպանվածը ոստիկանության օպերատիվ բաժնի ոստիկան է եղել:

ՆԳՆ-ից Armlur.am-ին հայտնեցին, որ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։

Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։

Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ հրազենային վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացիներ։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, մեծ թվով ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցներ։

Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան նաև օպերատիվ տեղեկություններ, որ հնարավոր է վիրավորների թիվը ավել լինի։Վիրավորների մեջ կան ոստիկանության ծառայողներ։Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի դատախազը և ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Քնար Մանուկյան




Լրահոս