
Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերը հրթիռներ են արձակել Լիբանանի երկնքում գտնվող կասկածելի օդային թիրախի ուղղությամբ: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ օբյեկտին չի հաջողվել մտնել Իսրայելի օդային տարածք։
Զոհերի մասին տեղեկություններ չկան, միջադեպը հարթվել է, հավելել են բանակից։ Միջադեպի տարածքը չի նշվում։