Իրավապահները զցուշացնում են. ոստիկանին սպանած անձը զինված է. նրան փնտրում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ուշադրություն․ ըստ տեղեկությունների նա զինված է։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,- հայտնում են ոստիկանությունից։




Լրահոս