
Մեծ Բրիտանիայում երկու կին է ձերբակալվել, որոնք այնքան էլ լուրջ չէին վերաբերվել սուպերմարկետի գողությանը:Գողություն կատարելուց հետո նրանք չէին կարողացել հեռանալ դեպքի վայրից, քանի որ իրենց մեքենայի բենզինը սպառվել էր:Դեպքը պատահել է Մանչեսթերում: Կանայք կարողացել են շեղել խանութի պահակի ուշադրությունը եւ գողանալ 400 ֆունտ ստերլինգի ակոհոլ:Գողոնը տեղադրելով մեքենայի բեռնախցիկ`փորձել են հեռանալ, բայց մեքենան տեղից չի շարժվել:Փախուստի դիմելու փոխարեն` գողերը դուրս են եկել մեքենայից եւ հրել այն դեպի մոտակա բենզալցակայանը: Հավանաբար նրանց տրամաբանության վրա ազդել էր հանցագործություն կատարելուց առաջ օգտագործած ալկոհոլը:Հետաքրքիրն այն է, որ տաք հետքերով հանցագործներին բռնել հնարավոր չի եղել: Նրանք ձերբակալվել են միայն մեկ այլ գինետանը գողություն կատարելուց հետո. այս անգամ նրանք փորձել են փախուստի դիմել ավտոբուսով: