
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Music Fest with Coca-Cola 2024»-ը։
Ֆեսթին մասնակցում էին մի շարք հայտնի հայ արտիստներ, ինչպես նաև աշխարհահռչակ այլազգի արտիստները։
Հայ աստղերից մասնակցություն են ունեցել՝ Իվետա Մուկուչյանը, Սիրուշոն, Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ին, Ներսես Ավետիսյանը, Ռոզեն Թալը, Լյոկան, Menq Project-ը, Լավ էլի-ն, Project 12 խումբը։
Խմբի անդամներից Brunette-ը հանդես է եկել նաև անհատական երգով
Արտասահմանյան արտիստներից հայ հանդիսատեսին է ներկայացել Gradusy-ը, John Newman-ը և այլոք։
Հանդիսատեսը շատ մեծ ջերմությամբ և ոգևորությամբ է ընդունել արտիստներին։
Էմմա Մարտիրոսյան