Կրակոց՝ Սարանիստ գյուղի սարերում. աչքի վնասվածքով «Մալայան» բժշկական կենտրոն տղամարդու են տեղափոխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոնից ահազանգ է եղել, որ կրակոցի հետեւանքով «աջ աչքի եղջերաթաղանթի բարդ թափանցող վնասվածք, հիֆեմա, հեմոֆթալմ» ախտորոշմամբ իրենց է դիմել Գ. Ա․-ն, որի վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Դեպքին ընթացք են տվել իրավապահներն ու պարզել, որ Սարանիստ գյուղի սարերում Գ. Ա․-ն իր ընկեր՝ Ս.Մ․- ի հետ, որս կատարելու ժամանակ Ս. Մ․-ին պատկանող «ՏՕԶ-66» տիպի որսորդական հրացանը պատահաբար ձեռքից վայր է ընկել, որից հետո կրակոց է արձակվել վերջինիս ուղղությամբ, ինչի արդյունքում Գ. Ա․ վնասվածք է ստացել։

Քնար Մանուկյան




Լրահոս