ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է կատարվում Ազգային գրադարանում. ո՞ր թերթն է ամենաընթերցվածը, ովքե՞ր են սպառողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային գրադարանը (ՀԱԳ) հայկական տպագիր արտադրանքի աշխարհում խոշորագույն պահոցն է, ինչպես նաև ազգային գրադարանագիտության կենտրոնը։

Չնայած ժամանակակից աշխարհի լայն հնարավորությունների՝ տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ դեռ նախընտրում են նորությունները ստանալ թերթից։ Որքան էլ ժամանակներն առաջ շարժվեն, միևնույն է, թերթը միշտ մեծ պահանջարկ ունի։

Ներկայումս ամենամեծ պահանջարկ վայելող թերթերից է «Ժողովուրդ» օրաթերթը, «Հրապարակ»-ը, «Փաստ»-ը և այլն:

Ներկայումս կան շատ թերթեր, որոնք այլևս չեն տպագրվում, սակայն ժամանակին նույնպես ունեցել են մեծ պահանջարկ:

ArmLur.am-ն այցելել է Հայաստանի Ազգային գրադարան, ծանոթացել տեղի ամենաընթերցված թերթերին, դրանց տարիների պատմությանը, ինչպես նաև հետաքրքրվել, թե ինչպես են ստեղծվում ամսագրերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս