Իտալական մամուլը հաղորդում է, որ Յուվենտուսը և Բավարիան համաձայնության են եկել Մարիո Մանջուկիչի տրանսֆերի հարցում, որը կկազմի 25 միլլիոն եվրո։
Խորվատ հարձակվողը ամենայն հավանականությամբ կտուժի խաղային առումով, երբ Բավարիա կտեղափոխվի Բոռուսիայի առաջատար հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկին։
Լեհ հարձակվողը Բավարիա կտեղափոխվի եկող ամռանը և այդ դեպքում Մանջուկիչի ծառայությունները ակումբին այլևս անհրաժեշտ չեն լինի։
Նախկինում խոսվում էր, որ խորվատ հարձակվողով հետաքրքրված է իսպանական Բարսելոնան, իսկ հիմա Forza Italian Football-ը հղում կատարելով Tuttsport և Calcio.it-ին հաղորդում է, որ «ծեր սենիորան» հասել է հաջող բանակցությունների։
Մանջուկիչի արժեքը գնահատվում է 23 միլլիոն եվրո, իսկ «Յուվեյի» առաջարկը, ըստ ունեցած տեղեկությունների կազմում է 20ից 25 միլլիոն, իսկ ֆուտբոլիստին ՝ 3 միլլիոն եվրո տարեկան։ Բավարիայի ղեղկավարներին այդպիսի առաջարկը բավարարում է։