Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Կրասնոդարից. նա պատարագի է մասնակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում էր Տիրամոր ծննդյան օրը:

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը սոցիալական իր հարթակում լուսանկարների շարք է հրապարակել Կրասնոդարից, որտեղ մասնակցել է պատարագին:

«Երեկ՝ Տիրամոր ծնունդն էր տոնում Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին:

Ու չնայած՝ կարճ ժամանակով էի Կրասնոդարում, օրհնություն էր Պատարագին հասնելն ու հիանալի համայնքի հետ հաղորդության սուրբ խորհրդի մի մասնիկը լինել: Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում էինք: Կողքի նոր կառուցվողը՝ առաջնորդանիստ մեծ եկեղեցին է:

ՊԱՏԱՐԱԳԻ Երգչախումբը՝ անհավանական, Արենի դրած ավանդույթով ու գեղեցկագույն ձայներով. ցավում եմ, որ Արենն այլևս չի զբաղվում երգչախմբով…, բայց վատահ եմ, որ մեծ եկեղեցում նրա շնորհը կրկին կվայելենք:

Շնորհակալ եմ չքնաղ երգչուհիներին դրախտային ձայներով ներկայության համար:

Եկեղեցում՝ կոնկրետ աղոթքի եկած մարդիկ՝ առանց անհանգիստ վազքի ու րոպեն մեկ իրար հրմշտելու: Աղոթական լռության մեջ:

Էդ փոքրության մեջ՝ մեծ մի սիրտ… Հայի, կարոտի ու էլի իրարով ապրելու՝ անգամ օտարության մեջ:

Գանձակից ( Կիրովաբադ) դեռ վաղուց գաղթած հայությունը շատ է Կրասնոդարում: Իմ հարազատները, ազգականներն ու պարզապես Արցախցիներ՝ Լեռնային կամ Դաշտային Արցախից… Նորից տուն սարքող հայություն կամ արդեն 3 սերունդ այստեղ շենացնող լավ մարդիկ….

Կրասնոդարը մաքուր-մաքուր. Ստեփանակերտը հիշեցի, միշտ մաքուր էր, ու խոնավ, լավ կլիմայով: Էստեղ էլ նույնն էր: 35 տարի չէի եղել…

Խառը զգացմունքներ էին, ու ամենից սուրը՝ Արցախի կարոտն ու կորուստը… բարբառը… մերոնց հանդիպելն ու իրենց բարբառը, մարդկանց ջերմությունը, հարյուրավոր նամակներն ու ջերմ խոսքերը, որոնք գրում էիք…

Սուր կարոտ կա մեր մեջ, չպարպված, չապրված ու չարչրկված կարոտ…

Հ.Գ. Շնորհակալ եմ հազարավոր ջերմ խոսքերի ու հանդիպման հրավերների համար. հաջորդ անգամ կհանդիպենք ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ երեկոյիս)՝ Կրասնոդարում. կիսատ էր էս անգամը մի տեսակ…»,- գրել է նա:




Լրահոս