Եթե դուք ասում եք, որ Արցախի լուծարման փաստաթուղթը վավեր չէ,ինչի՞ էիք ամեն ինչ անում, որ Արցախի ժողովուրդը դուրս գա Արցախից, դիմելով ընդդիմությանը՝ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Ասեիք վավեր չէ, ինչի՞ էիք համոզում, որ հանձնեն Արցախը։ Ինչի՞ գնացիք դաշնակներով նախագահ ընտրեցիք, ով լուծարեց։ Ես ձեր տրամաբանությունը չեմ հասկանում, դուք հասկանու՞մ եք։ Հիմա ընդդիմությունը մեզ առաջարկում է, որ մենք հանդիպենք Արցախի՝ Լեռնբային Ղարաբաղի, պատգամավորների հետ։ Ես առանձնապես ցանկություն չունեմ հանդիպելու ԼՂ պատգամավորների հետ, դուք լսե՞լ եք, թե նրանք ինչ լեքսիկոնով ու ինչ բառամթերքով են խոսում ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ԱԺ մեծամասնության մասին։ Խայտառակություն։ Ու դուք մտածո՞ւմ եք, որ մենք իրենց հետ պետք է հանդիպենք։ Իրենց հետ առաջին հերթին պետք է իրավապահ մարմինները հանդիպեն»,-հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում