ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր են ամերիկահայ բիզնեսմենի կնոջն առևանգողները․ ինչ են պահանջել նրանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջն առևանգողները նրա ամուսնուց պահանջել են 100 հազար դոլար:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ամերիկահայ բիզնեսմենի կնոջն առեւանգողը նրա ընկերն է, որը Քանաքեռ-Զեյթունում հայտնի է «քանաքեռցի Վաչո» անունով:

Սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առևանգում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող «SAN MARCO» լողավազանի մոտ 2 հոգի, ովքեր եղել էին Ազգային անվտանգության տարբերանշան ունեցող հագուստով, մոտեցել էին Երևանի բնակչուհի 55-ամյա Լուսինե Մ․-ին, ներկայացել որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել անհայտ ուղղությամբ։

SHAMSHYAN.com-ը հայտնել է, որ առեւանգված կնոջը Տավուշի մարզի գյուղերից մեկում են գտել, իսկ առևանգողներին «Զվարթնոց» օդանավակայանից:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ առեւանգված 55-ամյա Լուսինե Մ-ի վրա որեւէ հետքեր չեն եղել։ Առևանգված կնոջ ամուսնու ընկերը նրան պահել է անհայտ վայրում ու փող է պահանջել, որը բիզնեսմենը չի կարողացել գտնել։ Արդյունքում իրավապահներն են բացահայտել դեպքը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ բիզնեսմենն անգամ եկել է Հայաստան ու նրա՝ Հայաստան գալու արդյունքում են իրավապահները դուրս եկել հետքի վրա ու պարզել, որ ենթադրյալ հանցագործը նրանց մտերիմն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս