
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը օրերս ZDF-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ քննարկումների ժամանակը արդեն եկել է։
Շոլցը նշել է, որ հիմա եկել է այն պահը, որ պետք է քննարկել՝ ինչպես կարելի է դուրս գալ պատերազմական վիճակից և հասնել խաղաղության։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ ինքը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայն են, որ Ռուսաստանը ևս պետք է մասնակցի խաղաղության համաժողովին, որն ամեն դեպքում տեղի է ունենալու։
Մինչ Շոլցը նման հայտարարություններ է անում, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հաջորդ շաբաթ մասնակցել զորավարժությունների։
Հավելենք, որ Վլադիմիր Պուտինը նաև հանդիպումներ է ունենալու ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների և կառավարության անդամների հետ։ Հարկ է նշել, որ Վլադիմիր Պուտինը BRICS-ում Ռուսաստանի նախագահության շրջանակներում հանդիպումներ կանցկացնի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան