
Երևանի կենդանաբանական այգու բարեկարգման աշխատանքները բնականոն հունով են ընթանում. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հավելելով, որ այս պահին ընթանում են զեբրերի և կռունկների ազատավանդակների կառուցման, ամուրյան վագրի ազատավանդակի բարելավման և նրա համար լողավազանի կառուցման աշխատանքները։
Նոր ազատավանդակներն, ի տարբերություն նախկինի, կառուցվում են յուրաքանչյուր կենդանու համար իրեն մոտ բնական միջավայրի շրջանակում։ Այգու տարածքում ստեղծվել են նոր ճեմուղիներ, գործարկվել է հուշանվերների խանութը, ներդրվել է տոմսերի ձեռքբերման առցանց համակարգ, մեկնարկել են նաև պահեստների և փղանոցների նախագծման աշխատանքները։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ շատ լավ է, որ աշխատանքները շարունակվում են. «Բայց դուք չանդրադարձաք Բունկա փղին և նրա հետ կապված լուծումներին»։
Մանրամասները՝ տեսանյութում