Իշխող կուսակցությունը պարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի իշխող Սոցիալիստական կուսակցությունը տանուլ է տվել տեղական ընտրությունները աջերին: Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունից բազմաթիվ դժգոհներ քվեարկել են աջերի և ծայրահեղ աջերի օգտին:

«Հանուն ժողովրդական շարժման միության» ղեկավար Ժան-Ֆրանսուա Կոպեն կատարվածն անվանել է կուսակցությանն աջակցության «երկնագույն ալիք». հաղորդում է bbc-ն: Ընդ որում, «ձախերից» շատերը չեն գնացել ընտրությոնների՝ իջեցնելով ընտրությունների մասնակիցների թվաքանակը և դրանով ևս վնասելով սոցիալիստներին:

Նախնական տվյալներով՝ ծայրահեղ աջ «Ազգային ճակատը» հաղթանակ է գրանցել 7 միջին քաղաքում, իսկ աջ կենտրոնամետները կհաղթեն այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Սենտ-Էտյենը, Րեյմսը, Անժեն և Լիմոնժը:

Էկզիթ փոլերի տվյալներով՝ Փարիզում սոցիալիստներին կհաջողվի պահպանել քաղաքագլխի պաշտոնը, որը վերջին 13 տարվա ընթացքում զբաղեցնում էր Բերտրան Դելանոյեն: Նրան կփոխարինի վերջինիս տեղակալ Անն Իդալգոն, որը կդառնա ֆրանսիական մայրաքաղաքի պատմության մեջ առաջին կին քաղաքագլուխը:




Լրահոս