Վերջին 3 օրում գրանցվել է 52 ՃՏՊ․ 70 մարդ վիրավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 6-9-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 166 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 18-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, հոգեկան ներգործության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 9, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը թփերը ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման, դատական ակտը չկատարելու ու փաստաթղթի կեղծիքի՝ 3-ական, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, զորակոչից խուսափելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կանխամտածված սնանկության, ինքնավնասման, հղիության ապօրինի արհեստական ընդհատման, թմրամիջոցի մաքսանենգության, երեխայի պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու և տարածելու, պետական խորհրդանիշներն անարգելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր ինքնակամ զավթելու ու առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 52 պատահար, 2 մարդ զոհվել է, 70-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս