Դատապարտյալի դեմ մահափորձ կատարելու համար քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկ ՔԿՀ դատապարտյալի ուղղությամբ կրակող 4 պաշտոնյաների դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի չափանիշներով, այն է` սպանության փորձ:

Գործի քննությունը վարող հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Արմեն Կարապետյանը հայտնեց, որ գործը դեռևս նյութերի նախապատրաստման փուլում է և, բնականաբար, դեռևս ձերբակալվածներ չկան:

Հիշեցնենք, որ Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի դեմ փետրվարի 23-ին մահափորձ է իրականացվել: Բնակելի գոտու տարածքում օրվա հերթափոխի պետ Սմբատ Աթանեսյանը ապօրինի կերպով (հայտնի չէ, թե որտեղից է ստացել կամ վերցրել «Մակարով» տիպի ատրճանակը), բնակելի գոտում ատրճանակը հանձնել է «Արթիկ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Վահագն Երանոսյանին և նույն ՔԿ հիմնարկի պահպանության բաժնի պետի օգնական Արթուր Մարուքյանին:

Տաթև Հարությունյան




Լրահոս