Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենազգայուն ոլորտներում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ թեմայով հրապարակումները միշտ չէ, որ ճշմարիտ են։
«Մենք տեսել ենք այդ հրապարակումը: Ամեն անգամ չէ, որ նման տեսակի տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի այն նյութը, ըստ որի Իրանը, ենթադրաբար, փոքր հեռահարության հրթիռներ է ուղարկել Ռուսաստան:
«Իրանը մեր կարևոր գործընկերն է, մենք զարգացնում ենք մեր առևտրատնտեսական հարաբերությունները, մենք զարգացնում ենք մեր համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ներառյալ ամենազգայուն ոլորտները, և մենք կշարունակենք դա անել՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների»,- ընդգծել է Պեսկովը։