![](https://armlur.am/wp-content/uploads/2024/09/347074646753075.thumb_.jpg)
Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը։
«Ղազախստանը պատրաստ է շարունակել հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար»,-հայտարարել էր Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: