
Այսօր` սեպտեմբերի 9-ին, մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի աշխատանքները։
Ամառային հանգստից հետո խորհրդարանականները վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին։
ArmLur.am լրատվականն առավոտյան եղել է Ազգային ժողովի՝ Դերենիկ Դեմիրճյան փողոցի սկզբնամասում, որտեղից էլ հայրենի օրենսդիրները մուտք են գործում խորհրդարան`աշխատանքի: Հայրենի պատգամավորներից փորձել ենք պարզել, թե ինչպե՞ս են գալիս աշխատանքի, ի՞նչ փոխադրամիջոցով, օգտվո՞ւմ են արդյոք հասարակական տրանսպորտից, թե ոչ: Ու, ի վերջո, Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ քաղաքացու նետած խնձորը չի՞ մտահոգել պատգամավորներին, ասենք քաղաքում շրջեն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան