Աշխարհին սպառնում են կլիմայական փոփոխություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթում ասվում է, որ կլիմայի փոփոխության հետևանքները կլինեն «լուրջ, համապարփակ և անվերադարձ» ՝  հաղորդում է bbc-ն:

Բոլորից շատ կտուժեն էկոհամակարգերը, սակայն փոփոխությունները կանդրադառնան նաև մարդկանց վրա:

Ջերմաստիճանի բարձրացումը սպառնում է մարդկանց առողջությանը, ինչպես նաև բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության և մարդկանց բնակելի պայմանների վրա երկրագնդի շատ տարածաշրջաններում:

ՄԱԿ-ի զեկույցի տեքստը հրապարակվել է Ճապոնիայի Յոկոգամա քաղաքում կայացած մի քանի օրվա բուռն քննարկումներից հետո: Մարդկանց կյանքի համար ամենալուրջ խնդիրը կարող է դառնալ պարենային անվտանգությունը:

Ըստ որոշ կանխատեսումների սպասվում է, որ մինչև 2050թ. 25%-ով կնվազի եգիպտացորենի, բրնձի և հացահատիկի բերքը:

2050թ.-ից հետո մշակաբույսերի բերքն ավելի կնվազի, և դա այն դեպքում, երբ մարդկության թվաքանակը կհասնի 9 մլրդ-ի:

Որոշ արևադարձային երկրներում և Ակտիկայում 50%-ով կնվազի ձկորսությունը: Շատ երկրներում կավելանան ջրհեղեղները, կավելանա մարդկանց մահացությունը ամռան տապից:

Զեկույցի հեղինակները նշում են նաև կլիմայի փոփոխության հետ կապված միգրացիայի վտանգը, պետությունների միջև բախումները` միգրացիայի և ջրային ու պարենային ռեսուրսների վերաբախշման հետ կապված:

Հիմնականում կտուժեն աղքատ երկրները, սակայն հարուստները ևս ` ջրհեղեղների և երաշտների վտանգի պատճառով:




Լրահոս