
Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում հրապարակել է նոր տեսանյութ «Music Fest with Coca-Cola 2024»-ից և հրապարակմանը կից գրել է․
«Բոլոր երգերը մեկ մարդու պես․․․ երեկ ջերմությունս 39 էր, հազում էի ու անկողնային էի (այսօր էլ), չգիտեմ` որ գերբնական ուժով ինձ հավաքեցի, որ մեր հանդիպումն ու ելույթը կայանա։ Սա ինչպես կարելի էր բաց թողնել։ Շնորհակալ եմ միշտ ու շատ»։
Լիլիթ Նալբանդյան