Այսօր Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ տոնացույցով սեպտեմբերի 10-ին նշվում է «Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրը»:

ԱՀԿ գնահատականներով՝ տարեկան մոտ 900 հազար մարդ ինքնասպան է լինում, իսկ մոտ 20 միլիոն մարդ փորձում է ինքնասպան լինել: 15-44 տարեկան անձանց մահացության երեք հիմնական պատճառներից մեկը հենց ինքնասպանությունն է:

ԱՀԿ-ն անդամ երկրներին կոչ է անում մշակել ինքնասպանությունների կանխարգելման ազգային հայեցակարգեր, որոնց բաղադրիչները կարող են լինել ինքնասպանության միջոցների մատչելիության սահմանափակումը, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց բուժումը եւ հետագա հսկողությունը, ինքնասպանության փորձ արած անձանց հետ աշխատող հատուկ մասնագետների պատրաստումը, խնդրին ԶԼՄ-ների պատասխանատու վերաբերմունքը եւ այլն:

 




Լրահոս