
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Լոնդոնում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ Սիրիայում իրոք հնարավոր է տոտալ քաղաքացիական պատերազմ,-մեջբերում է France-Press-ը:”Դամասկոսի նկատմամբ կոշտ դիրքորոշում ընդունած Թուրքիայի եւ Արաբական երկրների լիգայի գործողություները հնարավորություն են տալիս վերջ տալ այդ բարոյապես սնանկացած վարչակարգի դաժանություններին:Աշխարհն այժմ պետք է պաշտպանի այդ գործողությունների շահերը”,- հայտարարել է վարչապետը: