Այսօր Երեւանի ավագանին հրավիրել է նոր նստաշրջանի առաջին նիստը:
Օրակարգում 37 հարց է ընդգրկված, որոնցից մեծ մասը չզեկուցվող:
Այսօրվա նիստում ավագանիները կքննարկեն ընդդիմադիր 3 անդամների մանդատից զրկելու հարցը:
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Մարատ Թոխյանը «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանին մանդատից զրկելու նախագիծ է բերել օրակարգ։
Մանդատից զրկելու հիմնավորում որպես բերվում է, որ նա մեկ նստաշրջանի ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի կեսից:
Ավագանու անկախ անդամներ Անույշ Խուդավերդյանին ու Անուշ Գինոսյանին մանդատից զրկելու հարցը նույնպես ավագանու օրակարգում է լինելու։
Նրանց հեռացնելու նախագիծ է ներկայացրել «Հանրային ձայն» խմբակցությունը, որի ցուցակով էլ նրանք ընտրվել էին:
Օրակարգում է նաեւ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը լինի անվճար։
Քրիստինա Մուշեղյան