Armenian text to speach

ՖՈՏՈ․ Մանրէաբանական անհամապատասխանություններ՝ մարինացված պահածոներում․ արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լուսինե Գուլաբյանին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) իրականացված ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«Հետազոտությամբ պարզվել է, որ «Սունկ մարինացված» արտադրատեսակի նմուշը գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ (ՄԱՖԱՄ), մեզոֆիլային կլոստրիդիաներ ցուցանիշներով, իսկ «Շուշան մարինացված» և «Սինդրիկ մարինացված» արտադրատեսակների նմուշները գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշով չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին։

Գավառ քաղաքում գործող մարինացված պահածոների այս արտադրամասի գործունեությունը, ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերցնելու ժամկետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 




Լրահոս