Առողջապահության նախարարն ու ԱԳ նախարարի տիկինը՝ միջազգային համաժողովին. ինչու են ներկա նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-11-ը Երևանում տեղի է ունենում «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը:

Այս տարի համաժողովը նվիրված է 5 հիմնական թեմայի, դրանք են՝ ստեղծվող միջազգային կարգեր, լոգիստիկա և տրանսպորտ, կանաչ անցում և էներգետիկայի ապագան, թվային հասարակությունները որպես կայուն և ապահով տնտեսական շարժիչ, աշխատանքի ապագան:

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, համաժողովին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանը իր կնոջ հետ և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նայելով թեմաներին՝ նկատում ենք, որ համաժողովի ժամանակ չկա որևէ առողջապահական թեմա, որը կարող էր առնչվել Անահիտ Ավանեսյանի հետ,  ու այս անգամ կրկին փորձում է հաճոյանալ ՀՀ վարչապետին՝ աչքաթող անելով առողջապահական մի շարք հարցեր:

Նույն կերպ զարմանալի է Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի ներկայությունը համաժողովին: Նկատելի է, որ բոլոր նախարարները եկել են միայնակ, իսկ Արարատ Միրզոյանը իր կնոջ հետ, թեպետ նա նույնպես որևէ աղերս չունի համաժողովի հետ:

ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ Առողջապահության նախարարի  մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ կապ ունի Անահիտ Ավանեսյանը համաժողովի հետ, վերջինս ասաց․

«Տիկին նախարարը ստացել է հրավեր և մասնակցել է միջոցառմանը: Նա քաղաքական, հանրային գործիչ է, և արտառոց բան այստեղ չեմ տեսնում: Միջոցառմանը ներկա են եղել նաև այլ նախարարներ, նրանց էլ եք՞ հարցնելու՝ ինչու են մասնակցել, թե դարձյալ թիրախում Անահիտ Ավանեսյանն է»:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հետ՝ հասկանալու համար Արարատ Միրզոյանի կինը, ինչպես է հայտնվել այնտեղ և նա ի՞նչ կապ ունի համաժողովի հետ, սակայն այդպես էլ մեզ չհաջողվեց:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս