Շաբաթներ առաջ ՀՀ 7 քաղաքացիներ ապօրինաբար զրկվել էին ազատությունից, օրինական շենգեն վիզաների պարագայում նրանց թույլ չէին տվել մուտք գործել Բուլղարիա և պահում են Սոֆիայի օդանավակայանի բանտախցերում՝ անմարդկային պայմաններում՝ զրկելով սննդից, ջրից, նվաստացնում են և հարցերն անպատասխան թողնում։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Բուլղարիայում մեկ հայ ընտանքի ետ վերադարձի համար պահանջել են 1000 եվրո:
Տուժածները դիմել են տարբեր կառույցների՝ փորձելով գոնե ֆինանասական փոխհուցում ստանալ:
Արտաքին գործերի նախարարությանից քաղաքացիներին որևէ հուսադրող պատասխան չեն տվել:
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը, ում հարազատները նույնպես եղել են այդ 7 քաղաքացիների մեջ, ասում է, որ դիմել է ՄԻՊ-ին, սակայան դեռ այնտեղից էլ արձագանք չկա:
Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի հասցեին եղան նաև մի շարք բողոքներ՝ ասելով, որ նա այնտեղ չի պաշտպանում հայերի շահերը, այլ հակառակը՝ նպաստում է վատ վերաբերմունքին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան