Տաքսու վարորդը մի տղայի վրա դանակ է պահել. Լիա Զախարյանը նոր մանրամասներ է հայտնում սկանդալային դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ դերասանուհի Լիա Զախարյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Yandex go-ի վարորդը իրեն վիրավորանքներ հասցնում՝ ասելով «անասուն, ոչխար», անգամ սպառնում «խփել»։

Վարորդին զայրացրել էր, որ դերասանուհին նախապես նշված հասցեն որոշել էր փոխել մեկ այլ հասցեով, ինչի համար, վիրավորանքներից բացի, վարորդը պահանջում էր նաև ավել գումար վճարել՝ 1200 դրամի փոխարեն 1700 դրամ։

ArmLur.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ մանրամասներ իմանալու նպատակով, վերջինս բացահայտեց, որ տվյալ վարորդը նախկինում դատված է եղել 117 և 118 հոդվածներով՝ կռիվ, ծեծկռտուք և թեթև վնասվածներ հոդվածով:

Իր տեսանյութից հետո շատ քաղաքացիներ դիմել են իրեն՝ ասելով, որ իրենք նույնպես հանդիպել են այդ վարորդին: Նրանք պատմել են, որ նույն վարորդը իրենց հետ նույնպես վատ է վերաբերվել՝ հայհոյել է, վատ վերաբերվել, ճանապարհի կեսից իջեցրել, պահանջել է ավել գումար, չտալու դեպքում՝ փակել մեքենայի դռները:

Մի տղա անգամ ասել է, որ այդ վարորդը իր վրա դանակ է պահել:

Նա նշեց, որ ի սկզբանե գումարը կազմել է 1000 դրամ, հասցեն փոփոխելու համար դարձել է 1200, բայց վարորդի վատ վերաբերմունքի պատճառով չի ցանկացել վճարել այդ 200 դրամը:

Դեարասանուհու խոսքով՝ դեպքից հետո Yandex go-ն ներողություն է խնդրել և ասել, որ փակել են այդ վարորդի պատվերները:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս