ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ՍԴ-ում հայտարարեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների մասին օրենքը պաշտպանող իշխանությունը որևէ հակափաստարկ չհնչեցրեց: Միայն ասում էր՝ օրենքը ոչնչի չի հակասում, իսկ սա հակափաստարկ չէ:
Ինչ վերաբերում է կամավոր ֆոնդերին, թե դրանք արդեն ներդրված են, Արծվիկ Մինասյանն ասաց, որ կամավոր առաջին ֆոնդը գրանցվել է 2013-ի առաջին եռամսյակից հետո: Մինասյանի խոսքով` կամավոր ֆոնդերը բավարար կերպով խթանող հիմքեր չեն պարունակում, որպեսզի շատերն անդամագրվեն դրան: ՀՅԴ պատգամավորը, մեջբերելով մի շարք հիմնավորումներ, ասաց, որ խոստացվող բարեկեցիկ ծերությունը վտանգվում է:
«Եթե մեր քաղաքացիները չեն պատկերացնում` ինչի մասին է խոսքը, ենթադրենք, չգիտեն, որ ծերանալու են, ինչո՞ւ է պետությունը պարտադրում, որ ֆոնդեր ընտրեն»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը: