
Աշխարհով մեկ ավելանում է ուկրաինական խախուտ տնտեսությանն աջակցելու խոստումների թիվը:
Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայն է երկրին ֆինանսական օգնության փաթեթ տրամադրել: 18 մլրդ դոլարի օգնությունը կտրամադրվի երկու տարի ժամկետով` ԱՄՀ անդամ-երկրների կողմից ևս 9 մլրդ դոլարի հավելյալ վարկային երաշխավորումներով: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները, հազվադեպ միաբանություն դրսևորելով, դատապարտել են Ռուսաստանին Ղրիմ ներխուժելու համար և հավանություն են տվել նախկին խորհրդային հանրապետությանը հավելյալ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առաջարկին. գրում է Ամերիկայի ձայնը: