
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հրավիրված են սեպտեմբերի 29-ին-ին Մայր տաճարի վերաօծման արարողությանը։
ArmLur.am-ին այս մասին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը՝ հավելելով, որ հրավերներն արդեն իսկ առաքվել են պաշտոնյաներին։
Վարչապետի և նախագահի մասնակցության մասին որևէ տեղեկություն չկա, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին հրապարակավ հայտարարեց, որ հրավեր ստացել է, սակայն չի կարող մասնակցել, քանի որ պաշտոնական այցով լինելու է Կանադայում:
Քրիստինա Մուշեղյան