
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Օրակարգում են եղել երկկողմ և եռակողմ ձևաչափերով համատեղ ռազմական գործակցության հեռանկարը, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Եռակողմ բանակցություններին ընդառաջ հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Վրաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Իրակլի Չիկովանին և Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանում զարգացումները և անվտանգային իրավիճակը։
Պաշտոնյաներն ընդգծել են հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման կարևորությունը: Նախարարներն անդրադարձել են անվտանգության և ռազմական կրթության ոլորտում գործակցության հետ կապված հարցերի։