Այսօր ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանշային ցուցակը, որում ամփոփված են ապրիլ ամսվա արդյունքները:
Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը կորցրել է 18 վարկանշային միավոր, սակայն պահպանել է երկրորդ հորիզոնականը։ Նրա ԷԼՈ-ի գործակիցը այժմ կազմում է 2812։
Վարկանշային ցուցակի առաջատարը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2881 գործակցով։
Հավակնորդների մրցաշարում տարած հաղթանակից հետո 3-րդ հորիզոնականը բարձրացավ հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ ԷԼՈ-ի 2785 գործակցով։
ՖԻԴԵ-ի վարկանշային ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ: