Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում․ կա կյանքից զրկված և մեկ տասնյակից ավելի վիրավոր․ հայտնի է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պայթյուն է տեղի ունեցել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում. նախնական տվյալներով` կան վիրավորներ։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների պայթել է օդի մեծ տարան, որը վերանորոգումից հետո ցանկացել են փորձարկել։ Դրա հետևանքով վիրավորում է ստացել 1 տասնյակից ավելի մարդ։ ArmLur.am-ի տեղի աղբյուրները հայտնում են նաև զոհերի մասին։

ArmLur.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ այո՛, պայթյուն եղել է, լրացուցիչ տեղեկատվություն կհայտնեն։ Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. ) մահացել է։ Տուժածների վիճակը շատ ծանր է, 2 հոգու ոտք է կտրվել։

Էմմա Միքայելյան




Լրահոս