«Հրազդան» ՋԷԿ-ի ձուլարանում պայթյունից տուժած անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում պայթյունի հետևանքով տուժած անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրան այս պահին վիրահատում են։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Եվս չորս տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նրանք գտնվում են «Հրազդան» ԲԿ–ում»,– ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում պայթյուն է տեղի ունեցել։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների պայթել է օդի մեծ տարան, որը վերանորոգումից հետո ցանկացել են փորձարկել։ Դրա հետևանքով վիրավորում է ստացել 1 տասնյակից ավելի մարդ։ ArmLur.am-ի տեղի աղբյուրները հայտնում են նաև զոհերի մասին։

ArmLur.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ այո՛, պայթյուն եղել է, լրացուցիչ տեղեկատվություն կհայտնեն։ Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. ) մահացել է։ Տուժածների վիճակը շատ ծանր է, 2 հոգու ոտք է կտրվել։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս