ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լատինաամերիկյան պարողը եկել, դարձել ա հարց լուծող. անհետ կորած զինծառայողի ծնողը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվում է Սյունիք վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Մանուչարյանը։

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարանում տեւական ժամանակ է՝ հարցաքննվում են անհետ կորած կամ զոհված զինծառայողների ծնողները. իսկ այդ գործով մեղադրյալներ են ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, եւ զորամասի այլ պաշտոնյաներ։ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:

Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։

ArmLur.am-ը զրուցել է «Քիմիկների» զորամասի հայտնի գործով անցնող անհետ կորածների ծնողների հետ։ Զրուցեցինք անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայր Անահիտ Ադոյանի հետ՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունների հետ, որ գերիների հարցը ներառված չէ Խաղաղության պայմանագրում։ Այսինքն՝ պաշտոնական պահանջ չկա, որ անհետ կորած ծնողների որդիները կվերադարձվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս