Դիմող կողմի փաստաբան Մերի Խաչատրյանը, ՍԴ-ում «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի քննարկման մասին խոսելով, ասաց, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքով չկան սահմանված պարտավորություններ պետության համար:
«Պարզ չէ, թե ինչպես քաղաքացին պետք է պահանջի պետությունից, եթե պետությունը ուշացնի 5%-ի փոխանցումը, կամ եթե ընդհանրապես չփոխանցի, կամ ֆորսմաժորային իրավիճակներ լինեն: Պարզ չէ նաև, թե ինչ չափորոշիչների հիման վրա է որոշվել պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից համարել հենց 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված մարդկանց»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանն անդրադարձավ նաև Պարտադիր կուտակային վճար կատարողների շրջանակին`ասելով, որ տարիքը սահմանելիս օրենքը հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ,14-րդ, հոդվածների հետ: