
Դատարանը հրապարակել է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել և սահմանվել 25 մլն դրամ գրավ։
Դատարանն արգելել է Արմեն Աշոտյանին ունենալ կապ որևիցե մեկի հետ՝ բացի մերձավոր ազգականներից։
Նա կմնա կալանքի տակ մինչև գրավի գումարի վճարումը։
Ըստ իրավապահների՝ Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս: