
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաբույնք գյուղի «Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն իջեցրել են Վ․ Խ․-ի դին (ծնված 1964 թ․) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։