
ՀՀ պաշտպանության նախարարությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:Նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Լոնսդեյլին` հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության մեջ:Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները: