Թեյլոր Սվիֆթը Թրամփ-Հարիս բանավեճից հետո իր աջակցությունն է հայտնել Քամալա Հարիսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթն ԱՄՆ դեմոկրատական և հանրապետական թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի բանավեճից կարճ ժամանակ անց Instagram-ում իր աջակցությունն է հայտնել Հարիսին և նրա փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցին։

«2024 թ. նախագահական ընտրություններում ես իմ ձայնը տալու եմ Քամալա Հարիսին և Թիմ Ուոլցին։ Ես քվեարկելու եմ Քամալա Հարիսի օգտին, քանի որ նա պայքարում է այն իրավունքների և նպատակների համար, որոնք առաջ տանելու համար, իմ համոզմամբ, հարկավոր է մարտիկ լինել: Կարծում եմ՝ նա կայուն, օժտված առաջնորդ է, և վստահ եմ՝ մենք կարող ենք շատ ավելին անել այս երկրում, եթե մեզ առաջնորդի անդորրը, ոչ թե քաոսը», – գրել է Թեյլոր Սվիֆթը։

283 միլիոն հետևորդ ունեցող երգչուհին նաև անդրադարձել է վերջերս արհեստական բանականության կողմից ստեղծված իր կեղծ կերպարին, որն իր աջակցությունն է հայտնում Դոնալդ Թրամփին, և որը տեղադրվել էր հանրապետական թեկնածուի կայքում։ Երգչուհու խոսքով՝ դա նրա մեջ վախեր է արթնացրել՝ կապված ԱԲ-ի հետ, և ստիպել իրեն լինել թափանցիկ որպես ընտրող իր ծրագրերի առումով։

CNN-ը բանավեճից հետո Թրամփին խնդրել է մեկնաբանել Թեյլոր Սվիֆթի աջակցությունը Հարիսին։

«Ես գաղափար չունեմ», – ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահի թեկնածուները մասնակցել են իրենց առաջին բանավեճին, որը բավական բուռն մթնոլորտում է անցել։




Լրահոս