
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվել՝ Վրաստանը եվրոպական ճանապարհ վերադարձնելու համար։ Այս մասին նախագահը հայտարարել է ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում:
«Ես պատրաստ եմ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել և առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար՝ Վրաստանը եվրոպական ուղի վերադարձնելու համար», – ասել է նա:
Զուրաբիշվիլին գործող իշխանություններին մեղադրել է քաղաքական ուղղությունը եվրաինտեգրումից Ռուսաստանի հետ մերձեցման փոխելու մեջ:
«Այսօրվա վրացական կառավարությունը Մոսկվայի հետ մերձենալու շատ հստակ ընտրություն ունի: Այս կառավարությունը հրաժարվել է իր արևմտամետ դիրքորոշումից՝ հօգուտ Մոսկվայի հետ հարաբերությունների», – նշել է նա: