Արմեն Աշոտյանը Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Աշոտյանի փաստաբանները Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց հավաքված լրագրողներին տեղեկացրեցին, որ պետք չէ սպասել Աշոտյանի ազատ արձակմանը, քանի որ ՔԿՀ աշխատակիցները տեղեկացրել են, որ նրան իրենց մեքենայով կտեղափոխեն տուն։

«Օրենքով չնախատեսված կարգ է, բայց ավանդույթ է դարձել որոշ դեպքերում»,-ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որ հարցի պատասխանը բոլորի համար էլ պարզ է։ «Արմեն Աշոտյանի քաղաքական հետապնդումը լայն հանրային հնչեղություն է ստացել, և այն, որ լրատվամիջոցներն այստեղ են, կարող է նա դուրս գալ, հարցեր տրվեն, պատասխաններ տրվեն, քաղաքական իշխանության տեսանկյունից այդքան էլ հարմար չէ»,-ասաց նա և նշեց, որ կարևորը վերջապես 1 տարի 3 ամիս այս պատերի ներքո անցկացնելուց հետո նա ընտանիք կվերադառնա։

Նշենք, որ նրան դիմավորելու էր եկել նաև օրերս կալանքից ազատված Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով մեղադրվում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար եղած ժամանակ Բժշկական համալսարանի հետ կապված չարաշահումների մեջ, արդեն 14 ամիս կալանքի տակ է:

Վերջինիս փաստաբանները բազմիցս հայտարարել են մեղադրանքի անհիմն լինելու մասին, սակայն հայտարարություներն առոչինչ էին, քանի որ կա կոնկրետ հրահանգ Աշոտյանին կալանաքի տակ պահելու մասով:

Դատական նիստերին զուգահեռ պաշտպանները բարձրացնում էին խափանման միջոցի հարցը, սակայն դիմումն ու բողոքները որեւէ կերպ չազդեցին իշխանությունների սրտի դատավոր Վահե Դոլմազյանի վրա:

Եվ ահա երեկ դատարանը հրապարակեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել և սահմանվել 25 մլն դրամ գրավ։ Դատարանն արգելել է Արմեն Աշոտյանին ունենալ կապ որևիցե մեկի հետ՝ բացի մերձավոր ազգականներից։ Այս պահին Աշոտյանին ազատ են արձակում Նուբարաշենի բանտից, գրավը վճարված է:




Լրահոս