Դեռ հայտնի չէ ` ե՞րբ է սկսվելու Կարեն Մկրտչյանի բուժումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ երկու շաբաթ է, որ  դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը  Գերմանիայում է բուժման նպատակով:

Armlur.am  լրատվականի թղթակցի հետ զրույցում  դերասանի հայրը` Գրիշա Մկրտչյանը, ասաց, որ որդին դեռ հետազոտվում է, ստուգումներ է անցնում:

«Դեռ  հստակ հայտնի չէ `  ե՞րբ են սկսելու բուժումները: Հավանաբար այս շաբաթ արդեն կասեն `  ե՞րբ են սկսելու բուժումները»,- ասաց  դերասանի հայրը:

Նրա խոսքով ` Կարենի բուժման համար անհրաժեշտ է 80.000 եվրո: Այս պահին հավաքվել է մոտ 62.000 եվրո:

Ինչ վերաբերում է Կարենի տրամադրությանը, Գրիշա Մկրտչյանի խոսքով `  թե  Հայաստանում, թե Գերմանիայում որդին լավատեսորեն է տրամադրված. «Իհարկե, ավելի շատ Կարենին ուղեկցողի` Վարդանի հետ եմ խոսում,  բայց որդիս Վարդանի փոխանցմամբ հուսահատված չէ: Վիճակն էլ կայուն է»:




Լրահոս