
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեակատարողական ծառայությունը որոշել է ՀՀ բոլոր բանտերում իրականացնել ուժեղացված հսկողություն:
Այսօր վաղ առավոտից քրեակատարողական ծառայության բոլոր բանտերում իրականացվում են խուզարկություններ, եւ դեռ ավելին՝ հրահանգվել է ուժեղացված ծառայության ժամանակ բոլոր ղեկավար կազմին ողջ օրը մնալ բանտերում:
Տեղեկությունը ճշտելու համար ArmLur.am-ը դիմել է քրեակատարողական ծառայության լրատվական բաժին, որտեղից ի պատասխան պաշտոնապես հայտնեցին.
«Կրում է սովորական բնույթ, անվտանգության ապահովման աշխատանքներ են իրականացվում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան