Օրերս կայացել է ՀՊՏՀ ռեկտորի ընտրություն, որին մասնակցում էր նաև հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, սակայն ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը, ով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
ArmLur.am-ի տաղավարում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը նշել է, որ ամենևին չի զարմանում կատարված ընտրությունից, ընդհակառակը՝ սպասելի էր, որ ինքը չի ընտրվելու։
ArmLur.am-ի տաղավարում Ղազարյանի հետ նաև զրուցել ենք իր համար նախընտրելի այլ պաշտոններում առաջադրվելու, ընդդիմության փողոց դուրս գալու, սեպտեմբերի 22-ի հանրահավաքի և ընդդիմության անվստահություն հայտնելու մասին։
Ղազարյանի խոսքով՝ սեպտեմբերի 22-ի հանրահավաքից հետո շատ բան է փոխվելու և ընդդիմադիրները պետք է անվստահություն հայտնեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան